Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 06/04/21

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում ապրիլի 6-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 0.42%-ով և կազմել 59.50 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 0.43%-ով և կազմել 62.94 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում ապրիլի 6-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.27%-ով և կազմել 1739.00 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 0.84%-ով և կազմել 25.15 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 2.97%-ով և կազմել 1249.70 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) ապրիլի 6-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 1.43%-ով և կազմել 2268.50 դոլար, պղնձի գինն աճել է 2.45%-ով և կազմել 8979.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.05%-ով և կազմել 1966.50 դոլար, նիկելի գինն աճել է 3.23%-ով և կազմել 16567.00 դոլար, անագի գինն աճել է 2.76%-ով և կազմել 25897.00 դոլար, ցինկի գինն աճել է 1.85%-ով և կազմել 2833.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 24582.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 50000.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում ապրիլի 6-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.29%-ով և կազմել 33430.24 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.10%-ով և կազմել 4073.94 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.05%-ով և կազմել 13698.38 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում ապրիլի 6-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.70%-ով և կազմել 15212.68 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.47%-ով և կազմել 6131.34 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 1.28%-ով և կազմել 6823.55 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 2.08%-ով և կազմել 1426.86 կետ:

Share