Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 07/04/21

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում ապրիլի 7-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 0.20%-ով և կազմել 59.62 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 0.14%-ով և կազմել 63.03 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում ապրիլի 7-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.01%-ով և կազմել 1739.10 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը չի փոխվել և կրկին կազմել է 25.15 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 0.85%-ով և կազմել 1239.10 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) ապրիլի 7-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 0.44%-ով և կազմել 2258.50 դոլար, պղնձի գինը նվազել է 0.05%-ով և կազմել 8974.50 դոլար, կապարի գինն աճել է 0.46%-ով և կազմել 1975.50 դոլար, նիկելի գինն աճել է 0.99%-ով և կազմել 16731.00 դոլար, անագի գինը նվազել է 0.09%-ով և կազմել 25874.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.19%-ով և կազմել 2827.50 դոլար, մոլիբդենի գինն աճել է 0.45%-ով և կազմել 24692.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 50000.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներ

ԱՄՆ ֆոնդային բորսաներում ապրիլի 7-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.05%-ով և կազմել 33446.26 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.15%-ով և կազմել 4079.95 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.07%-ով և կազմել 13688.84 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում ապրիլի 7-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.24%-ով և կազմել 15176.36 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.01%-ով և կազմել 6130.66 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.91%-ով և կազմել 6885.32 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.19%-ով և կազմել 1429.51 կետ:

 

Share