Ֆինանսական

Արցախում աճել են բանկերի ավանդների ու տրամադրված վարկերի ցուցանիշները

Ապրիլի 1-ի դրությամբ՝ Արցախի Հանրապետությունում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից իրավաբանական և ֆիզիկական անձանց տրամադրված վարկերը կազմել են 141 միլիարդ 788 միլիոն 200 հազար դրամ:

Այս մասին տեղեկանում ենք Արցախի ազգային վիճակագրական ծառայությունից՝ հավելելով, որ նախորդ ամսվա նկատմամբ այս ցուցանիշն աճել է 0,3 տոկոսով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ՝ նվազել 31,4 տոկոսով:

Արցախի Հանրապետությունում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) ներկայացրած օպերատիվ տվյալնեի համաձայն՝ ապրիլի 1-ի դրությամբ արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 54 տոկոսը, որը, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ , նվազել է 6,6 տոկոսով:

Ներգրավված ավանդները կազմել են 128 միլիարդ 85 միլիոն 9 հազար դրամ: Այս ցուցանիշը նախորդ ամսվա նկատմամբ աճել է 5,8 տոկոսով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ՝ նվազել է 2 տոկոսով: Ավանդների ընդհանուր ծավալում 73 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 22,2 տոկոսը` ցպահանջ ավանդները, իսկ 4,8 տոկոսը` նպատակային ավանդները:

Share