Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ – 09/04/21

Կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ ապրիլի 5-9-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել  է 73,602,514 ԱՄՆ դոլար 534.41 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 101,165,066 ԱՄՆ դոլար 537.14 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 900,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 535,33 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

EUR. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 12,401,130 եվրո 631,34 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 13,644,595 եվրո 636,46 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

RUB. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,159,440,487 ՌԴ ռուբլի 6.95 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 864,148,918 ՌԴ ռուբլի 7.06 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

Մարտի 29-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 41.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 27.2 մլն ԱՄՆ դոլար:

Share