Ֆինանսական

Կոնվերս Բանկը սկսել է պարտատոմսերի հերթական տեղաբաշխումը

Ապրիլի 20-ին Կոնվերս Բանկը սկսել է  3 մլրդ ՀՀ դրամ եւ 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով  պարտատոմսերի տեղաբաշխումը:   Առաջիկայում դրանք հասանելի կլինեն նաեւ Կոնվերս Բանկի մոբայլ հավելվածում:

Դրամային պարտատոմսի անվանական արժեքը 50.000 ՀՀ դրամ է, իսկ  դոլարային պարտատոմսինը՝  100 ԱՄՆ դոլար: Արժեկտրոնի եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար է 9.75% եւ 5.25%: Պարտատոմսերի շրջանառման ժամկետը  36 ամիս է, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային:

Տարվա ընթացքում Կոնվերս Բանկը նախատեսում է իրականացնել մինչև 20 մլն ԱՄՆ դոլար և 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով թողարկում՝ շարունակաբար հաճախորդներին առաջարկելով այս ֆինանսական պրոդուկտը:

Պարտատոմսերում ներդրումներն, ի տարբերություն ավանդի, ունեն մի շարք առավելություններ, որոնցից ամենազգալին, թերևս, դրանցից ստացվող տոկոսային եկամտի՝ հարկերից ազատված լինելն է: Եվս մեկ առավելություն այն է, որ պարտատոմսերը հնարավոր է վաճառել երկրորդային շուկայում՝ մինչև դրանց մարման ժամկետը:

Տեղաբաշխումից հետո պարտատոմսերը ցուցակվելու են «Հայաստանի ֆոնդային բորսայում», որտեղ պրոֆեսիոնալ ներդրողը շուկա ստեղծողի կարգավիճակ ստանալուց հետո ապահովելու է երկրորդային շուկայում դրանց իրացվելիությունը:

Պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

Թողարկման և տեղաբաշխման մանրամասները, ծրագրային ազդագրի և թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակները կարելի է ներբեռնել բանկի ինտերնետային կայքից՝ https://conversebank.am/hy/2021issue/ հղմամբ:

Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից։

Share