Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 20/04/21

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում ապրիլի 20-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 2.77%-ով և կազմել 62.17 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 2.23%-ով և կազմել 66.11 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում ապրիլի 20-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.54%-ով և կազմել 1782.60 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 0.19%-ով և կազմել 25.94 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 1.83%-ով և կազմել 1190.30 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) ապրիլի 20-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 0.77%-ով և կազմել 2342.50 դոլար, պղնձի գինն աճել է 0.87%-ով և կազմել 9398.50 դոլար, կապարի գինը նվազել է 0.27%-ով և կազմել 2046.50 դոլար, նիկելի գինը նվազել է 2.06%-ով և կազմել 16120.00 դոլար, անագի գինն աճել է 0.63%-ով և կազմել 26768.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.40%-ով և կազմել 2864.50 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 0.64%-ով և կազմել 24096.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 49750.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում ապրիլի 20-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.75%-ով և կազմել 33821.30 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.68%-ով և կազմել 4134.94 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.92%-ով և կազմել 13786.27 կետ:

Եվրոպական ինդեքսները նվազել են

Եվրոպական ֆոնդային բորսաներում ապրիլի 20-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 1.55%-ով և կազմել 15129.51 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 2.09%-ով և կազմել 6165.11 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 2.00%-ով և կազմել 6859.87 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 1.43%-ով և կազմել 1455.43 կետ:

Share