Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 21/04/21

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում ապրիլի 21-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 1.75%-ով և կազմել 61.08 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 1.59%-ով և կազմել 65.06 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում ապրիլի 21-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.61%-ով և կազմել 1793.50 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 2.47%-ով և կազմել 26.58 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 2.27%-ով և կազմել 1217.30 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) ապրիլի 21-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 0.23%-ով և կազմել 2337.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.29%-ով և կազմել 9371.50 դոլար, կապարի գինը նվազել է 1.98%-ով և կազմել 2006.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.01%-ով և կազմել 16122.00 դոլար, անագի գինն աճել է 0.56%-ով և կազմել 26917.00 դոլար, ցինկի գինը նվազել է 1.78%-ով և կազմել 2813.50 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 24096.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 49750.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում ապրիլի 21-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.93%-ով և կազմել 34137.31 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.93%-ով և կազմել 4173.42 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.19%-ով և կազմել 13950.22 կետ:

Եվրոպական ինդեքսներն աճել են

Եվրոպական ֆոնդային բորսաներում ապրիլի 21-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.44%-ով և կազմել 15195.97 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.74%-ով և կազմել 6210.55 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.52%-ով և կազմել 6895.29 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.60%-ով և կազմել 1464.17 կետ:

Share