Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 29/04/21

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում ապրիլի 29-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 0.98%-ով և կազմել 64.64 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 1.10%-ով և կազմել 68.23 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում ապրիլի 29-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 1.03%-ով և կազմել 1766.00 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 1.63%-ով և կազմել 25.96 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 1.77%-ով և կազմել 1203.70 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) ապրիլի 29-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 1.33%-ով և կազմել 2429.50 դոլար, պղնձի գինն աճել է 1.62%-ով և կազմել 9983.00 դոլար, կապարի գինն աճել է 0.91%-ով և կազմել 2116.50 դոլար, նիկելի գինն աճել է 1.13%-ով և կազմել 17457.00 դոլար, անագի գինն աճել է 3.75%-ով և կազմել 28745.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.65%-ով և կազմել 2945.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 25419.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 46450.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում ապրիլի 29-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.71%-ով և կազմել 34060.36 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.68%-ով և կազմել 4211.47 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.22%-ով և կազմել 14082.55 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում ապրիլի 29-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.90%-ով և կազմել 15154.20 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.07%-ով և կազմել 6302.57 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.03%-ով և կազմել 6961.48 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.11%-ով և կազմել 1510.72 կետ:

 

Share