Բաժին. Ֆինանսական

Կոնվերս Բանկ. Եվս մեկ Cashback եւս մեկ տոնի կապակցությամբ

Մայիսմեկյան տոնի կապակցությամբ Կոնվերս Բանկը հանդես է գալիս հաճախորդների խրախուսման հերթական  ակցիայով:

«Գնահատում ենք Բանկի նկատմամբ գործընկերների ու հաճախորդների վստահությունը: Շնորհավորում ենք մայիսի մեկի՝ Աշխատակցի օրվա  կապակցությամբ եւ Բանկի կորպորատիվ աշխատավարձային պայմանագրի շրջանակներում աշխատավարձ ստացող հաճախորդներին առաջարկում մայիսի 1-2-ին կատարել անկանխիկ գնումներ ու օգտվել մինչեւ 20 հազար դրամի չափով գումարի վերադարձի հնարավորությունից»,- ասել են Կոնվերս Բանկում:

Խրախուսման ակցիաները լինելու են շարունակական. Բանկը պարբերաբար հանդես է գալու հաճախորդների խրախուսման շահավետ եւ հետաքրքիր առաջարկներով:

Ակցիայի մանրամասները՝  https://benefits.conversebank.am/hy/current-promotions/item/2021/04/29/CashBack/

Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:

Share