Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ – 30/04/21

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ ապրիլի 26-30-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 99,983,636 ԱՄՆ դոլար 518.87 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 91,502,960 ԱՄՆ դոլար 521.81 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 11,300,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 521.27 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

EUR. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 13,323,283 եվրո 625.78 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 16,834,500 եվրո 631.83 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

RUB. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,629,824,416 ՌԴ ռուբլի 6.92 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 1,021,406,902 ՌԴ ռուբլի 7.04 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

Ապրիլի 19-25-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 53.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 36.5 մլն ԱՄՆ դոլար:

Share