Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով

Մայիսի 4-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 6.0%: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ Կենտրոնական բանկից։

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 7.5%: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 4.5%:

Հիշեցնենք, որ 2020թ. դեկտեմբերին 15-ին ՀՀ ԿԲ-ն Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է 1 տոկոսային կետով, իսկ փետրվարի 2-ին՝ 0.25։

Share