Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 06/05/21

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում մայիսի 6-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 0.94%-ով և կազմել 65.08 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 0.87%-ով և կազմել 68.47 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում մայիսի 6-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 1.77%-ով և կազմել 1821.00 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 3.68%-ով և կազմել 27.59 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 2.59%-ով և կազմել 1258.00 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) մայիսի 6-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 1.98%-ով և կազմել 2476.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.70%-ով և կազմել 10028.00 դոլար, կապարի գինն աճել է 0.55%-ով և կազմել 2191.50 դոլար, նիկելի գինն աճել է 0.50%-ով և կազմել 17975.00 դոլար, անագի գինն աճել է 4.24%-ով և կազմել 30235.00 դոլար, ցինկի գինը նվազել է 1.26%-ով և կազմել 2933.00 դոլար, մոլիբդենի գինն աճել է 1.13%-ով և կազմել 25640.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 45165.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում մայիսի 6-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.93%-ով և կազմել 34548.53 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.82%-ով և կազմել 4201.62 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.37%-ով և կազմել 13632.84 կետ:

Եվրոպական ինդեքսներն աճել են

Եվրոպական ֆոնդային բորսաներում մայիսի 6-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.17%-ով և կազմել 15196.74 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.28%-ով և կազմել 6357.09 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.52%-ով և կազմել 7076.17 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.97%-ով և կազմել 1550.64 կետ:

Share