Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ – 07/05/21

Կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ մայիսի 3-7-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 94,254,012 ԱՄՆ դոլար 519,77 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 100,930,548 ԱՄՆ դոլար 522,23 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 10,209,518 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 522,69 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

EUR. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 11,162,152 եվրո 624,69 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 16,668,866 եվրո 629,98 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

RUB. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,604,919,807 ՌԴ ռուբլի 6.93 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 661,102,993 ՌԴ ռուբլի 7.05 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

Ապրիլի 26-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 42.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 46.5 մլն ԱՄՆ դոլար:

Share