Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 10/05/21

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում մայիսի 10-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 0.56%-ով և կազմել 64.46 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 0.66%-ով և կազմել 67.83 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում մայիսի 10-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.17%-ով և կազմել 1835.10 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 0.54%-ով և կազմել 27.42 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 0.54%-ով և կազմել 1249.80 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում մայիսի 10-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.10%-ով և կազմել 34742.82 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 1.04%-ով և կազմել 4188.43 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 2.55%-ով և կազմել 13401.86 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում մայիսի 10-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 15400.41 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.01%-ով և կազմել 6385.99 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.08%-ով և կազմել 7123.68 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 1577.51 կետ:

Share