Բաժին. Ֆինանսական

Իսպանիայում հարկային ստուգում են սկսել Խուան Կառլոս Առաջինի նկատմամբ

Իսպանիայի Պետական հարկային ծառայությունը հարկային ստուգում Է սկսել պետության նախկին ղեկավար Խուան Կառլոս Առաջինի նկատմամբ, որը գահից հրաժարվել Է 2014 թվականին:

Հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ ստուգումը կապված Է այն հարկային պարտքերի մարման հետ, որոնք Իսպանիայի պատվավոր թագավորի կողմից իրականացվել են կամավոր հիման վրա: Նշվում Է, որ հարկային ծառայությունը տեսչական ստուգում կանցկացնի երկրի Գերագույն դատարանի դատախազության հետ համակարգված:

Ստուգման նպատակն Է, որպեսզի հավաստիանան, որ Խուան Կառոլս Առաջինի հարկային իրավիճակի կարգավորումն իրականացվել Է կոռեկտ: Անցյալ տարվա դեկտեմբերին պատվավոր թագավորն Իսպանիայում 2016-ից մինչեւ 2018 թվականն ընկած ժամանակամիջոցի հարկային պարտքի գծով վճարել Է ավելի քան 678 հազար եվրո:

Պարտքը, ինչպես ենթադրվում Է, կապված Է եղել պատվավոր թագավորի կողմից այն քարտերի հնարավոր օգտագործման՝ դատախազության հետաքննության հետ, որոնք կապված են այն հաշիվներին, որոնց պահառուն ինքը չԷ: Փողն իբր տրամադրել Է մեքսիկացի ձեռնարկիչ: Այս տարվա փետրվարի վերջին Խուան Կառլոս Առաջինը մարել Է Իսպանիայում 4,4 միլիոն երվո գումարի հարկային պարտքը:

Տեղական զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ խոսքը վերաբերում Է ավելի քան 8 միլիոն եվրո ընդհանուր գումարի չհայտարարագրված եկամտին: Այդ միջոցները ներառել են մասնավոր ինքնաթիռներով չվերթերի արժեքը, որոնք մինչեւ 2018 թվականը պետության նախկին ղեկավարին վճարվել են նրա ազգականի հիմնադրամի կողմից:

2020 թվականի օգոստոսի 3-ին պաշտոնապես հայտնի Է դարձել, որ պատվավոր միապետն իր որդուն՝ Ֆիլիպ VI թագավորին, հայտնել Է երկրից հեռանալու որոշման մասին: Պետության 83-ամյա նախկին ղեկավարը հայտնվել Է խոշոր սկանդալի Էպիկենտրոնում: Թեեեւ Խուան Կառլոս Առաջինին ոչ մի կարգի մեղադրանքներ չեն առաջադրվել Իսպանիայում, դատախազությունը վարում Է մի քանի հետաքննություններ, որոնք կապված են նրա գործունեության հետ: Այժմ նա գտնվում Է Արաբական Միացյալ Էմիրություններում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Share