Բաժին. Ֆինանսական

Ինեկոբանկն առաջարկում է նոր մոտեցում բանկային ծառայություններին

Հավատարիմմնալով  հաճախորդների ժամանակն արժևորելու սկզբունքին` Ինեկոբանկը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ`  ներկայացնելով իրենց տեսակի մեջ յուրահատուկ բանկային հաշվի փաթեթների շարք: Յուրաքանչյուր հաճախորդ դրանցում կկարողանա գտնել իր կենսակերպին և ֆինանսների կառավարման  նախապատվություններին համապատասխան տարբերակ և ընտրել առավելությունների իր փաթեթը:

start, basic, plus special.  Ինեկոբանկի  նորանուն  հաշվի փաթեթներն են, որոնցից յուրաքանչյուրում ամփոփված են տվյալ դասի լավագույն պրոդուկտները։ Բանկային բոլոր անհրաժեշտ ծառայությունները` առանձնացված 4 փաթեթներով, նախատեսված են ինչպես բանկի հավատարիմ ու տարիների փորձառությամբ հաճախորդների, այնպես էլ բոլոր նրանց համար, ովքեր նոր են միացել կամ դեռ պատրաստվում են միանալ Թվային բանկին և օգտվել նորարարական բոլոր հնարավորություններից:

«Բանկային ընդլայնված ծառայությունների մեր նոր փաթեթները մշակելիս առաջնորդվել ենք այն մոտեցմամբ, որ յուրաքանչյուր հաճախորդ յուրահատուկ է իր կյանքի ռիթմով ու դրանից բխող պահանջներով: Ուստի, մենք ստեղծել ենք այնպիսի անհատականացված լուծումներ, որոնք կգոհացնեն մեր ամենատարբեր պահանջմունքներ ունեցող հաճախորդներին և որ ամենակարևորն է` կխնայեն նրանց ժամանակը»,- ասում է Ինեկոբանկի Մանրածախ բիզնեսի տնօրեն Լևոն Ռուբինյանը:

Start փաթեթն ապահովում է վստահ մուտք դեպի բանկային նորարարական ծառայություններ բոլոր նրանց համար, ովքեր նոր են պատարստվում միանալ Ինեկոբանկին և հետաքրքրված են  բանկային ամենաանհրաժեշտ ծառայություններով:

Basic փաթեթն ընտրած հաճախորդները կարող են ստանալ բանկային լավագույն ծառայությունները`  ստեղծված հիմնական ֆինանսական կարիքների համար:

Ընդլայնված հնարավորություններով Plus փաթեթն առավել հարմար է բանկային տարբեր ծառայություններից օգտվող հաճախորդների համար, ովքեր կարևորում են հավելյալ հարմարավետությունն ու արտոնյալ պայմաններով ծառայությունների ստացման հնարավորությունը:

Առանձնահատուկ բանկային հնարավորությունները` անհատականացված Special փաթեթը, կհետաքրքրի կյանքի և ֆինանսական գործարքների ակտիվ ռիթմով  հաճախորդներին, ովքեր ունեն յուրահատուկ պահանջմունքներ  սպասարկման որակի և  էքսկլյուզիվ պայմանների հանդեպ:

Նորարարությունը  ճանապարհ է` մոտեցումներից մինչև տեխնոլոգիական ամենատարբեր  լուծումներ:  Այս գաղափարը շարունակում է մնալ Ինեկոբանկի գործունեության հիմքում: Հաշվի 4 փաթեթները նախորդ հաջող փորձի հիման վրա կատարելագործված նոր առաջարկ է`  օգնելու ներկա և ապագա հաճախորդներին ավելի մոտ գտնվել  Թվային բանկի նորարարական ծառայություններին և շարունակելու  զարգանալ իրենց ֆինանսական պահանջմունքներին համահունչ։

Փաթեթները գործելու են մայիսի 17-ից և հասանելի են լինելու հաճախորդներին ինչպես մասնաճյուղերում, այնպես էլ առցանց միանալու համար: Առաջիկա մեկ ամսվա ընթացքում հաշվի փաթեթներին միանալու դեպքում կգործի հատուկ առաջարկ:

Մանրամասների համար այցելեք բանկի կայքէջը:

Share