Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 18/05/21

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում մայիսի 18-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 2.68%-ով և կազմել 64.75 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 2.54%-ով և կազմել 67.97 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում մայիսի 18-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.05%-ով և կազմել 1869.50 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 1.68%-ով և կազմել 28.14 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 1.90%-ով և կազմել 1221.30 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում մայիսի 18-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.78%-ով և կազմել 34060.66 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.85%-ով և կազմել 4127.83 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.56%-ով և կազմել 13303.64 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում մայիսի 18-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.07%-ով և կազմել 15386.58 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.21%-ով և կազմել 6353.67 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.02%-ով և կազմել 7034.24 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 1.48%-ով և կազմել 1574.32 կետ:

 

Share