Բաժին. Ֆինանսական

Հայաստանի Բանկային համակարգում աշխատողների թիվը 12.7 հազար է

Հայաստանի Բանկերի Միությունում կայացած մամլո ասուլիսի շրջանակում ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը ներկայացրեց բանկային համակարգի 2021թ․ առաջին եռամսյակի ամփոփ ցուցանիշները՝ անդրադառնալով նաև համակարգի գործունեությանն առնչվող մի շարք այլ հարցերի։

Այսպիսով, ՀՀ-ում գործում է 17 առևտրային բանկ։ Բանկերի մասնաճյուղերի թիվը 541 է։ Բանկային համակարգում աշխատողների թիվը կազմում է 12.7 հազար։ Բանկերի ակտիվների ընդհանուր ծավալը 6.7 տրլն դրամ է, կապիտալը՝ 913 մլրդ դրամ։

Հայաստանում վարկերի ընդհանուր ծավալը 4.1 տրլն դրամ է, ավանդները՝ 3.7 տրլն դրամ։ Գործում է 6.3 մլն բանկային հաշվեհամար։

Ներբեռնել – ՀՀ Բանկային Համակարգը 2021թ. առաջին եռամսյակի դրությամբ։

Share