Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ – 21/05/21

Կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ մայիսի 17-21-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 106,834,394 ԱՄՆ դոլար 519.83 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 110,444,120 ԱՄՆ դոլար 522.25 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 9,334,896  ԱՄՆ դոլարի առք և վաճառք 521.05 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

EUR. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 20,249,102 եվրո 632.14 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 22,825,046 եվրո 636.62 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

RUB. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,803,474,674 ՌԴ ռուբլի 7.03 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 801,998,595 ՌԴ ռուբլի 7.14 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

Մայիսի 10-16-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 45.5 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 35.7 մլն ԱՄՆ դոլար:

 

Share