Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 24/05/21

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում մայիսի 24-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 3.51%-ով և կազմել 66.12 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 3.25%-ով և կազմել 68.60 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում մայիսի 24-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.11%-ով և կազմել 1879.80 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 0.33%-ով և կազմել 27.75 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 0.77%-ով և կազմել 1179.90 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) մայիսի 24-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 3.99%-ով և կազմել 2337.00 դոլար, պղնձի գինը նվազել է 1.43%-ով և կազմել 9884.00 դոլար, կապարի գինը նվազել է 2.62%-ով և կազմել 2156.00 դոլար, նիկելի գինը նվազել է 1.52%-ով և կազմել 16824.00 դոլար, անագի գինը նվազել է 1.24%-ով և կազմել 29206.00 դոլար, ցինկի գինը նվազել է 1.85%-ով և կազմել 2941.50 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 31372.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 43650.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում մայիսի 24-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.54%-ով և կազմել 34393.98 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.99%-ով և կազմել 4197.05 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.41%-ով և կազմել 13661.17 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում մայիսի 24-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 15437.51 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.35%-ով և կազմել 6408.49 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.48%-ով և կազմել 7051.59 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.09%-ով և կազմել 1570.90 կետ:

Share