Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 25/05/21

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում մայիսի 25-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 0.38%-ով և կազմել 65.87 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 0.09%-ով և կազմել 68.54 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում մայիսի 25-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 1.42%-ով և կազմել 1906.40 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 1.84%-ով և կազմել 28.26 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 2.50%-ով և կազմել 1209.40 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) մայիսի 25-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 1.52%-ով և կազմել 2372.50 դոլար, պղնձի գինն աճել է 0.78%-ով և կազմել 9961.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.49%-ով և կազմել 2145.50 դոլար, նիկելի գինն աճել է 2.03%-ով և կազմել 17166.00 դոլար, անագի գինն աճել է 0.44%-ով և կազմել 29335.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.56%-ով և կազմել 2958.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 31372.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 43650.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում մայիսի 25-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.24%-ով և կազմել 34312.46 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.21%-ով և կազմել 4188.13 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.03%-ով և կազմել 13657.17 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում մայիսի 25-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.18%-ով և կազմել 15465.09 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.28%-ով և կազմել 6390.27 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.31%-ով և կազմել 7029.79 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.62%-ով և կազմել 1580.69 կետ:

Share