Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 26/05/21

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում մայիսի 26-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 0.03%-ով և կազմել 65.85 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 0.12%-ով և կազմել 68.46 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում մայիսի 26-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.49%-ով և կազմել 1897.10 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 1.80%-ով և կազմել 27.75 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 1.50%-ով և կազմել 1191.20 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) մայիսի 26-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 0.86%-ով և կազմել 2393.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.18%-ով և կազմել 9978.50 դոլար, կապարի գինն աճել է 1.61%-ով և կազմել 2180.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.19%-ով և կազմել 17198.00 դոլար, անագի գինն աճել է 1.50%-ով և կազմել 29775.00 դոլար, ցինկի գինն աճել է 1.37%-ով և կազմել 2998.50 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 31372.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 43650.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում մայիսի 26-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.03%-ով և կազմել 34323.05 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.19%-ով և կազմել 4195.99 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.59%-ով և կազմել 13738.00 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում մայիսի 26-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.09%-ով և կազմել 15450.72 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.02%-ով և կազմել 6391.60 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.04%-ով և կազմել 7026.93 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.63%-ով և կազմել 1590.58 կետ:

Share