Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 01/06/21

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հունիսի 1-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 0.40%-ով և կազմել 67.85 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 0.37%-ով և կազմել 70.40 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում հունիսի 1-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.73%-ով և կազմել 1900.00 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 1.62%-ով և կազմել 27.90 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 0.19%-ով և կազմել 1191.90 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

Ամերիկյան ինդեքսներ

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հունիսի 1-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.13%-ով և կազմել 34575.31 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.05%-ով և կազմել 4202.04 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.09%-ով և կազմել 13736.48 կետ:

Եվրոպական ինդեքսներն աճել են

Եվրոպական ֆոնդային բորսաներում հունիսի 1-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.95%-ով և կազմել 15567.36 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.66%-ով և կազմել 6489.40 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.82%-ով և կազմել 7080.46 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 1.04%-ով և կազմել 1614.21 կետ:

Share