Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 03/06/21

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հունիսի 3-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 0.68%-ով և կազմել 68.73 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 0.75%-ով և կազմել 71.22 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում հունիսի 3-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 1.87%-ով և կազմել 1871.80 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 2.90%-ով և կազմել 27.46 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 3.40%-ով և կազմել 1153.60 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հունիսի 3-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 0.89%-ով և կազմել 2463.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.91%-ով և կազմել 10133.50 դոլար, կապարի գինն աճել է 1.12%-ով և կազմել 2207.00 դոլար, նիկելի գինը նվազել է 0.08%-ով և կազմել 18173.00 դոլար, անագի գինն աճել է 0.31%-ով և կազմել 30860.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.72%-ով և կազմել 3082.50 դոլար, մոլիբդենի գինն աճել է 0.87%-ով և կազմել 30754.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 43650.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հունիսի 3-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.07%-ով և կազմել 34577.04 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.36%-ով և կազմել 4192.85 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 1.03%-ով և կազմել 13614.51 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում հունիսի 3-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.19%-ով և կազմել 15632.67 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.21%-ով և կազմել 6507.92 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.61%-ով և կազմել 7064.35 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.44%-ով և կազմել 1636.51 կետ:

Share