Բաժին. Ֆինանսական

Մարտին Գալստյան. միջազգային ապրանքահումքային շուկաներում ապրանքները գները շարունակում են աճել

Այսօր Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ներկայացրել է 2020-ի ֆինանսական կայունության հաշվետվությունը։ Օրվա թեմայից զատ՝ լրագրողներին հետաքրքրում էր այն, ինչը մտահոգում է յուրաքանչյուրին։ Խոսքն, իհարկե, գնաճի մասին է։ ԿԲ նախագահի պատասխանը հետևյալն էր.

«Արտաքին աշխարհից եկող ալիքները չեն դադարում։ Մենք տեսնում ենք, որ միջազգային ապրանքահումքային շուկաներում ապրանքները գները շարունակում են աճել, որը տրանսլիացիա է լինում նաև Հայաստան։ Ակնկալում ենք, որ մինչև տարվա վերջ գնաճի որոշակի արագացում կարող է տեղի ունենալ։ Եթե նույնիսկ այս տարի մեզ չհաջողվի մեր թիրախին հասնել, մյուս տարի հասնելու ենք», – ասում է Գալստյանն ու խոստանում՝ այս թեմայով առավել հանգամանալից խոսել լրագրողների հետ հերթական հանդիպման ժամանակ, որը նախանշված է ամսի 15-ին։

Share