Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկը ներկայացրել է 2020-ի ֆինանսական կայունության հաշվետվությունը

Կենտրոնական բանկը ներկայացրել է 2020-ի ֆինանսական կայունության հաշվետվությունը։ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը մամուլի ասուլիսը մեկնարկեց հիշեցնելով՝ 2020-ին ֆինանսական համակարգը գործել է համավարակով և պատերազմով պայմանավորված աննախադեպ շոկերի ու բարձր անորոշության պայմաններում։

Ինչպես է ֆինանսական համակարգն արձագանքել 2020ի շոկերին։ Համավարակով պայմանավորված՝ ֆինանսական կազմակերպությունները վերանայել են 1,3 տրիլիոն դրամ մնացորդով շուրջ 980 հազար վարկային պայմանագիր, գրանցվել է առցանց ծառայությունների և անկանխիկ գորշարքների աճ։

Ռազմական դրությամբ պայմանավորված՝ ֆինանսական համակարգը մոտ 2,5 միլիարդ դրամի չափով ներել է Արցախյան պատերազմում զոհված անձանց, նրանց հարազատների, նաև հաշմանդամություն ստացած անձանց վարկերը։ Եվ վերջում ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը ներկայացրել է ԿԲ կողմից անցկացված ֆինանսական համակարգի սթրես թեստի արդյունքները։

Ներբեռնել հաշվետվությունը

Share