Բաժին. Ֆինանսական

Աննախադեպ պայմաններով ավտովարկեր ՎՏԲ-Հայաստան Բանկի և «ՄԵԳՆԱ» ընկերության կողմից

ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ՄԵԳՆԱ» ՍՊԸ-ն համատեղ հաճախորդներին են առաջարկում ձեռք բերել Renault մակնիշի ավտոմեքենաներ՝ վարկավորման աննախադեպ շահավետ պայմաններով:

«ՄԵԳՆԱ» ընկերությունը հայկական շուկայում  հանդիսանում է Renault ապրանքանիշի ավտոմեքենաների պաշտոնական ներկայացուցիչը 2004թ․-ից, զբաղվում է մեքենաների և պահեստամասերի վաճառքով, ինչպես նաև ներմուծվող ավտոմեքենաների երաշխիքային և ետերաշխիքային սպասարկմամբ:

ՎՏԲ-Հայաստան Բանկի և «ՄԵԳՆԱ» ընկերության ավտովարկավորման համատեղ ծրագրի շրջանակներում վարկ ստանալու գործընթացն առավելագույնս պարզեցված է և հարմար: Վարկային հայտը ներկայացվում է անմիջապես ավտոսրահում, և կարիք չկա այցելելու Բանկի մասնաճյուղեր: Վարկի տրամադրման որոշումն ընդունվում է մի քանի ժամվա ընթացքում: Ավտոմեքենայի առքուվաճառքի գործարքն իրականացվում է անմիջապես ավտոսրահի և հաճախորդի միջև, ինչից հետո հաճախորդը կարող է հեռանալ սրահից արդեն իսկ իր նոր ավտոմեքենայով՝ չսպասելով վարկի տրամադրմանը:

Ավտովարկը տրամադրվում է սկսած ընդամենը 10% կանխավճարից, տարեկան 9,6% – 11,6% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք՝ 12,5% -17%): Վարկը տրամադրվում է 1-28 միլիոն ՀՀ դրամի գումարի չափով: Ավտովարկի հայտ կարող են ներկայացնել 21-ից 65 տարեկան ՀՀ բոլոր ռեզիդենտները: Վարկային հայտի դիտարկման միջնորդավճար նախատեսված չէ  (գործում են վարկի տրամադրման և սպասարկման այլ միջնորդավճարներ):

Ձևակերպելով ավտովարկ՝ հաճախորդը ստանում է ԿԱՍԿՈ ապահովագրություն ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից:

Առավել մանրամասն տեղեկատվություն այս վարկատեսակի մասին կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում` https://www.vtb.am/am/credits/vygodnye-usloviia-avtokreditovaniia-s-renault-armenia, Բանկի մասնաճյուղերից կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային Կենտրոն` 87-87 հեռախոսահամարով, ինչպես նաև այցելելով ավտոսրահի պաշտոնական կայք՝ www.renault.am   կամ  զանգահարելով +374-10-24-75-99 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Share