Ֆինանսական

Սալվադորն առաջինն է աշխարհում, որ պաշտոնապես ընդունել է բիթքոյնը՝ որպես օրինական արժույթ

Սալվադորի խորհրդարանն օրենք է ընդունել, որի համաձայն՝ բիթքոյն կրիպտոարժույթը Սալվադորի հանրապետությունում դառնում է օրինական վճարային միջոց։ Այս մասին երկրի օրենսդիր մարմինը գրել է Twitter-ի միկրոբլոգում։

«62 կողմ ձայնով հաստատվեց օրինագիծը, որի համաձայն՝ Սալվադորը բիթքոյնն ընդունում է՝ որպես օրինական արժույթ», – ասված է հաղորդագրության մեջ։

Բիթքոյնով այսուհետ կարելի է վճարել հարկերը, գնել ապրանքներ ու ծառայություններ։

Այսպիսով, Սալվադորն առաջին պետությունն է, որը պաշտոնապես ընդունել է բիթքոյնը՝ որպես օրինական արժույթ։

Share