Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ – 11/06/21

Կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ հունիսի 7-11-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 96,622,587 ԱՄՆ դոլար 518.26 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 93,911,419 ԱՄՆ դոլար 520.69 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 5,176,899  ԱՄՆ դոլարի առք և վաճառք 520.34 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

EUR. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 17,359,316 եվրո 629.47 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 18,031,520 եվրո 634.99 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

RUB. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,888,817,671 ՌԴ ռուբլի 7.13 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 1,074,449,749 ՌԴ ռուբլի 7.23 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

Մայիսի 31-ից հունիսի 6-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 47.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 23.1 մլն ԱՄՆ դոլար:

Share