Ֆինանսական

Մարտին Գալստյան. Տրանսֆերտների բավականին մեծ ներհոսք կա Հայաստան

Հայաստանում տրանսֆերտների մեծ հոսք է նկատվում, տրանսֆերտների ներհոսքի որոշակի ակտիվացում կա ԱՄՆ-ից: Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

«Տրանսֆերտների աճը բնականաբար դրական է ազդում տնտեսության վրա: Մենք, ըստ էության, այս ամիսների ընթացքում բավականին մեծ տրանսֆերտների ներհոսք ունենք:  Այս տարվա ընթացքում մենք տեսնում էինք, որ ԱՄՆ-ից տրանսֆերտների ներհոսքի որոշակի ակտիվացում կար»,-ասաց Գալստյանը:

ԿԲ դա հիմնականում պայմանավորում է ԱՄՆ-ի տնտեսական քաղաքականությամբ, որը հսկայական օժանդակություն է տրամադրում իր քաղաքացիներին: «Բնականաբար ԱՄՆ քաղաքացիների շրջանում կան մարդիկ, որոնք նաև ասոցացվում են ՀՀ-ի հետ, օրինակ՝ ունեն բարեկամներ կամ տնտեսական շահեր ունեն մեր երկրում: Եվ տրամադրված օժանդակության մի մասը արտահոսում է Հայաստան»,-ասաց ԿԲ նախագահը:

ԿԲ-ն տարվա ընթացքում տրանսֆերտների ներհոսքի ակտիվացում է ակնկալում նաև Ռուսաստանից: Գալստյանը հիշեցրեց, որ փետրվար-մարտ ամիսներին բավականին մեծ թվով հայաստանցիներ, որոնք զբաղվում են արտագնա աշխատանքով, մեկնել են Ռուսաստան:

Share