Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ – 18/06/21

Կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ հունիսի 14-18-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 127,989,065 ԱՄՆ դոլար 513.87 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 109,712,356 ԱՄՆ դոլար 516.67 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 9,200,000  ԱՄՆ դոլարի առք և վաճառք 514.59 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

EUR. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 11,731,925 եվրո 618.89 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 22,320,354 եվրո 624.60 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

RUB. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,745,116,388 ՌԴ ռուբլի 7.10 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 807,739,841 ՌԴ ռուբլի 7.21 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

Հունիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 60 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 45.5 մլն ԱՄՆ դոլար:

Share