Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 21/06/21

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հունիսի 21-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 3.13%-ով և կազմել 73.74 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 2.24%-ով և կազմել 75.16 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում հունիսի 21-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 1.42%-ով և կազմել 1789.00 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 0.74%-ով և կազմել 26.04 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 2.94%-ով և կազմել 1065.80 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հունիսի 21-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 0.40%-ով և կազմել 2370.50 դոլար, պղնձի գինը նվազել է 1.73%-ով և կազմել 9070.00 դոլար, կապարի գինն աճել է 1.26%-ով և կազմել 2172.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.02%-ով և կազմել 17346.00 դոլար, անագի գինը նվազել է 1.08%-ով և կազմել 29810.00 դոլար, ցինկի գինը նվազել է 1.47%-ով և կազմել 2844.00 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 1.15%-ով և կազմել 43651.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 44540.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հունիսի 21-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 1.76%-ով և կազմել 33876.97 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 1.40%-ով և կազմել 4224.79 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.79%-ով և կազմել 14141.48 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում հունիսի 21-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 1.00%-ով և կազմել 15603.24 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.51%-ով և կազմել 6602.54 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.64%-ով և կազմել 7062.29 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.26%-ով և կազմել 1642.39 կետ:

Share