Բաժին. Ֆինանսական

2021թ. հունվար-մայիսին Հայաստանում արտահանումն աճել է 20.8%-ով

2021թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 2,860.7 մլն ԱՄՆ դոլար։ 2020թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 11.6%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ամիսներին գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 694.9 մլն ԱՄՆ դոլարով:

Այսպես, 2021թ. հունվար-մայիս Հայաստանն արտահանել է 1,082.9 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 1,777.8 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտահանման ոլորտում աճը կազմել է 20.8%, իսկ ներմուծման ոլորտում արձանագրված աճը՝ 6.7%։

Share