Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 28/06/21

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հունիսի 28-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 1.99%-ով և կազմել 72.53 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 2.52%-ով և կազմել 74.26 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում հունիսի 28-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.37%-ով և կազմել 1775.20 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 0.42%-ով և կազմել 26.08 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 1.90%-ով և կազմել 1089.00 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հունիսի 28-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 0.30%-ով և կազմել 2477.50 դոլար, պղնձի գինը նվազել է 1.02%-ով և կազմել 9363.50 դոլար, կապարի գինն աճել է 0.29%-ով և կազմել 2230.50 դոլար, նիկելի գինը նվազել է 1.03%-ով և կազմել 18372.00 դոլար, անագի գինն աճել է 0.56%-ով և կազմել 30997.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.07%-ով և կազմել 2898.50 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 42659.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 45555.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներ

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հունիսի 28-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.44%-ով և կազմել 34283.27 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.23%-ով և կազմել 4290.61 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.98%-ով և կազմել 14500.51 կետ:

Եվրոպական ինդեքսները նվազել են

Եվրոպական ֆոնդային բորսաներում հունիսի 28-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.34%-ով և կազմել 15554.18 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.98%-ով և կազմել 6558.02 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.88%-ով և կազմել 7072.97 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.14%-ով և կազմել 1669.75 կետ:

Share