Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 29/06/21

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հունիսի 29-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 1.24%-ով և կազմել 73.43 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 1.09%-ով և կազմել 75.07 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում հունիսի 29-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.78%-ով և կազմել 1761.40 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 0.61%-ով և կազմել 25.92 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 1.93%-ով և կազմել 1068.00 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հունիսի 29-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 2.24%-ով և կազմել 2533.00 դոլար, պղնձի գինը նվազել է 1.19%-ով և կազմել 9252.00 դոլար, կապարի գինն աճել է 2.38%-ով և կազմել 2283.50 դոլար, նիկելի գինը նվազել է 0.79%-ով և կազմել 18226.00 դոլար, անագի գինն աճել է 0.53%-ով և կազմել 31161.00 դոլար, ցինկի գինն աճել է 1.07%-ով և կազմել 2929.50 դոլար, մոլիբդենի գինն աճել է 0.52%-ով և կազմել 42880.00 դոլար, կոբալտի գինն աճել է 6.64%-ով և կազմել 48580.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հունիսի 29-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.03%-ով և կազմել 34292.29 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.03%-ով և կազմել 4291.80 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.19%-ով և կազմել 14528.33 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում հունիսի 29-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.88%-ով և կազմել 15690.59 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.14%-ով և կազմել 6567.43 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.21%-ով և կազմել 7087.55 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 1.78%-ով և կազմել 1640.08 կետ:

Share