Բաժին. Ֆինանսական

Ռուսաստանը կբարձրացնի տնտեսական աճի իր կանխատեսումը

Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը 2021 թվականի համար բարձրացնում է 2,9 տոկոս ՀՆԱ-ի աճի իր կանխատեսումը: Այդ մասին հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը:

«Այո»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողի համապատասխան հարցին:

Տնտեսության զարգացման վերաբերյալ նախարարության գնահատականներն ընթացիկ տարում այսօրվա դրությամբ համարվում են ամենահամեստը: Մի շարք միջազգային կազմակերպություններ իրենց կանխատեսումները բարձրացրել են: ՌԴ կենտրոնական բանկի գնահատականը ևս բարձր է Տնտեսական զարգացման նախարարության գնահատականից. այն կազմում է 3-4 տոկոս:

Ռեշետնիկովը տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթ տարածաշրջաններ կուղարկի կանխատեսման նախնական տարբերակը:

Share