Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ – 07/02/21

Կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ հունիսի 28-ից հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 112,264,092 ԱՄՆ դոլար 493.77 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 119,051,144 ԱՄՆ դոլար 497.82 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 14,100,000  ԱՄՆ դոլարի առք և վաճառք 496.21 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

EUR. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 18,552,109 եվրո 588.34 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 23,296,476 եվրո 596,07 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

RUB. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,555,930,248 ՌԴ ռուբլի 6.76 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 1,089,698,720 ՌԴ ռուբլի 6,90 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

Հունիսի 21-27-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 48.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 35.9 մլն ԱՄՆ դոլար:

Share