Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 07/07/21

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հուլիսի 7-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 1.83%-ով և կազմել 72.08 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 1.45%-ով և կազմել 73.43 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում հուլիսի 7-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.19%-ով և կազմել 1797.50 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 1.10%-ով և կազմել 25.99 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 1.55%-ով և կազմել 1072.40 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հուլիսի 7-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 0.90%-ով և կազմել 2528.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.79%-ով և կազմել 9483.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.09%-ով և կազմել 2311.50 դոլար, նիկելի գինը նվազել է 1.26%-ով և կազմել 18317.00 դոլար, անագի գինն աճել է 0.22%-ով և կազմել 31785.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.17%-ով և կազմել 2962.00 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 0.21%-ով և կազմել 41094.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 50500.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հուլիսի 7-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.30%-ով և կազմել 34681.79 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.34%-ով և կազմել 4358.13 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.01%-ով և կազմել 14665.06 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում հուլիսի 7-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 1.17%-ով և կազմել 15692.71 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.31%-ով և կազմել 6527.72 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.71%-ով և կազմել 7151.02 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.22%-ով և կազմել 1641.42 կետ:

Share