Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 08/07/21

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հուլիսի 8-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 1.30%-ով և կազմել 73.02 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 0.91%-ով և կազմել 74.10 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում հուլիսի 8-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.45%-ով և կազմել 1805.50 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 0.12%-ով և կազմել 25.96 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 0.01%-ով և կազմել 1072.30 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հուլիսի 8-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 3.09%-ով և կազմել 2450.00 դոլար, պղնձի գինը նվազել է 1.96%-ով և կազմել 9297.50 դոլար, կապարի գինը նվազել է 1.38%-ով և կազմել 2279.50 դոլար, նիկելի գինը նվազել է 0.69%-ով և կազմել 18190.00 դոլար, անագի գինը նվազել է 0.49%-ով և կազմել 31630.00 դոլար, ցինկի գինը նվազել է 1.18%-ով և կազմել 2927.00 դոլար, մոլիբդենի գինն աճել է 0.37%-ով և կազմել 41248.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 50500.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հուլիսի 8-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.75%-ով և կազմել 34421.93 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.86%-ով և կազմել 4320.82 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.72%-ով և կազմել 14559.78 կետ:

Եվրոպական ինդեքսները նվազել են

Եվրոպական ֆոնդային բորսաներում հուլիսի 8-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 1.73%-ով և կազմել 15420.64 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 2.01%-ով և կազմել 6396.73 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 1.68%-ով և կազմել 7030.66 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.84%-ով և կազմել 1627.64 կետ:

Share