Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ – 09/07/21

Կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ հուլիսի 6-9-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 89,426,284 ԱՄՆ դոլար 493.50 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 109,109,454 ԱՄՆ դոլար 496.96 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 7,400,000  ԱՄՆ դոլարի առք և վաճառք 496.24 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

EUR. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 11,662,041 եվրո 582.09 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 18,043,400 եվրո 589.19 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

RUB. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,413,179,966 ՌԴ ռուբլի 6.65 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 1,245,488,388 ՌԴ ռուբլի 6.75 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

Հունիսի 28-ից հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 44.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 47 մլն ԱՄՆ դոլար:

Share