Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 12/07/21

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հուլիսի 12-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 0.44%-ով և կազմել 74.30 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 0.26%-ով և կազմել 75.35 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում հուլիսի 12-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.05%-ով և կազմել 1809.50 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 0.53%-ով և կազմել 26.33 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 1.75%-ով և կազմել 1118.10 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հուլիսի 12-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 0.80%-ով և կազմել 2468.50 դոլար, պղնձի գինը նվազել է 0.96%-ով և կազմել 9385.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.69%-ով և կազմել 2314.00 դոլար, նիկելի գինը նվազել է 0.77%-ով և կազմել 18541.00 դոլար, անագի գինն աճել է 0.35%-ով և կազմել 31962.00 դոլար, ցինկի գինը նվազել է 1.24%-ով և կազմել 2936.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 41337.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 50500.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հուլիսի 12-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.36%-ով և կազմել 34996.18 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.35%-ով և կազմել 4384.63 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.21%-ով և կազմել 14733.24 կետ:

Եվրոպական ինդեքսներն աճել են

Եվրոպական ֆոնդային բորսաներում հուլիսի 12-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.65%-ով և կազմել 15790.51 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.46%-ով և կազմել 6559.25 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.05%-ով և կազմել 7125.42 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.32%-ով և կազմել 1640.22 կետ:

Share