Բաժին. Ֆինանսական

2021թ. հունվար-մայիսին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 195,452 դրամ

2021թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 195,452 դրամ։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից։

Նշենք, որ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 4.4% աճ։

Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 3.7%-ով և կազմել 167,568 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 4.6%-ով և կազմել 208,958 դրամ։

Հիշեցնենք, որ աշխատավարձի հաշվարկի համար կարող եք օգտվել «Բիզնես 24»-ի աշխատավարձի հաշվիչից։

Share