Բաժին. Ֆինանսական

Ազգային ժողովը բարձրացրեց մետաղական հանքարդյունաբերության ոլորտի հարկային բեռը

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով  նախատեսվում է արտահանման լիցենզիոն տուրք կիրառել պղնձի և մոլիբդենի խտանյութերի և որոշ հարակից ապրանքների նկատմամբ։ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն 71 կողմ ձայն:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը հիշեցրեց նախագծի էությունը՝ արձագանքելով միջազգային շուկայում պղնձի և մոլիբդենի գների կտրուկ աճին՝ արտահանման լիցենզիոն տուրք է սահմանվում պղնձի և մոլիբդենի խտանյութերի և հարակից այլ ապրանքների համար:

Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում կատարվել էին միայն տեխնիկական փոփոխություններ:

Հարակից զեկուցողն ասաց, որ դա այնուամենայնիվ, շատ մեծ հարկային բեռ չէ: «Հանքարդյունաբերության վրա հարկերը Հայաստանում մոտ 14 տոկոսի սահմաններում են, ինչը աշխարհում համարվում է ցածր հարկային բեռ՝ այն դեպքում, երբ երկրներ կան, որ 40-50 տոկոս հարկ են սահմանել», – ասաց նա ու համոզմունք հայտնեց, որ բիզնեսի զարգացման համար էական խոչընդոտներ չեն առաջանա:

Share