Նավթի գները նվազել են
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հուլիսի 15-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.
Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 1.31%-ով և կազմել 71.60 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 1.08%-ով և կազմել 73.40 դոլար:
Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
Նյու-Յորքի NYMEX բորսայում հուլիսի 15-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.
Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.10%-ով և կազմել 1828.30 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 0.42%-ով և կազմել 26.47 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 0.59%-ով և կազմել 1136.60 դոլար:
Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):
LME. Գունավոր մետաղների գներ
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հուլիսի 15-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.
Ալյումինի գինը նվազել է 0.63%-ով և կազմել 2510.50 դոլար, պղնձի գինն աճել է 0.37%-ով և կազմել 9383.50 դոլար, կապարի գինն աճել է 0.50%-ով և կազմել 2313.00 դոլար, նիկելի գինը նվազել է 0.01%-ով և կազմել 18696.00 դոլար, անագի գինն աճել է 0.87%-ով և կազմել 32782.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.15%-ով և կազմել 2948.50 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 0.27%-ով և կազմել 41138.00 դոլար, կոբալտի գինն աճել է 3.96%-ով և կազմել 52500.00 դոլար:
Չափման միավորը` 1 տոննա:
Ամերիկյան ինդեքսներ
ԱՄՆ ֆոնդային բորսաներում հուլիսի 15-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.
Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.15%-ով և կազմել 34987.02 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.33%-ով և կազմել 4360.03 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.70%-ով և կազմել 14543.13 կետ:
Եվրոպական ինդեքսները նվազել են
Եվրոպական ֆոնդային բորսաներում հուլիսի 15-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.
Գերմանական DAX ինդեքսը նվազել է 1.01%-ով և կազմել 15629.66 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.99%-ով և կազմել 6493.36 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 1.12%-ով և կազմել 7012.02 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.84%-ով և կազմել 1612.08 կետ: