Բաժին. Ֆինանսական

ԱՄՀ և Համաշխարհային Բանկի աշնանային նստաշրջանը կկայանա հոկտեմբերին խառը ձևաչափով

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի (ՀԲ) ամենամյա աշնանային նստաշրջանը տեղի կունենա հոկտեմբերի 11-ից մինչև 17-ը: Ինչպես հուլիսի 20-ին հայտնել Է հիմնադրամի մամուլի ծառայությունը, համավարակի պատճաով միջոցառումը կանցկացվի խառը ձևաչափով՝ անմիջակա և վիրտուալ:

«ՀԲ-ի և ԱՄՀ-ի ամենամյա հանդիպումները տեղի կունենան հոկտեմբերի 11-ից մինչև հոկտեմբերի 17-ը: Միջազգային արժութա-ֆինանսական կոմիտեի (ՄԱՖԿ, հիմնադրամի ղեկավար մարմինն Է) և Զարգացման կոմիտեի (ՀԲ) հանդիպումները կանցկացվեն հիբրիդային ձևաչափով, դրանց անդամները մասնակցության համար կհրավիրվեն անձամբ: Բոլոր հրապարակային միջոցառումները և հրավերներով անցկացվելիք միջոցառումները, ներառյալ սեմինաների ծրագիրը, նախարարական հանդիպոմները, մամուլի ասուլիսները, կլինեն վիրտուալ»,- ասված Է հաղորդագրության մեջ: «ԱՄՀ-ն և ՀԲ-ն կշարունակեն հետևել աշխարհում համաճարակաբանական իրավիճակին և անհրաժեշտւթյան դեպքում կլրացնեն այդ պլանը հանձնարականներին համապատասխան»,- ճշտվում Է մամուլի տեղեկագում:

ԱՄՀ-ի և ՀԲ-ի ղեկավար մարմինների վերջին երեք նստաշրջանները (երկու գարնանային և մեկ աշնանային ) տեղի են ունեցել հեռավար ռեժիմով նոր կորոնավիրուսի տարածման պատճառով: Աշնանային նստաշրջանին ավանդաբար մասնակցում են ֆինանսների նախարարներ, կենտրոնական բանկերի ղեկավաներ և քաղաքական գործիչներ ամբողջ աշխարհից:

Share