Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 21/07/21

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հուլիսի 21-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 5.05%-ով և կազմել 70.06 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 4.53%-ով և կազմել 71.95 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում հուլիսի 21-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.49%-ով և կազմել 1800.40 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 1.36%-ով և կազմել 25.27 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 0.91%-ով և կազմել 1077.40 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հուլիսի 21-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 0.27%-ով և կազմել 2449.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.63%-ով և կազմել 9303.00 դոլար, կապարի գինն աճել է 0.93%-ով և կազմել 2327.00 դոլար, նիկելի գինը նվազել է 1.03%-ով և կազմել 18386.00 դոլար, անագի գինը նվազել է 1.08%-ով և կազմել 33290.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.41%-ով և կազմել 2942.50 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 0.82%-ով և կազմել 39860.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 52500.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հուլիսի 21-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.83%-ով և կազմել 34798.00 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.82%-ով և կազմել 4358.69 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.92%-ով և կազմել 14631.95 կետ:

Եվրոպական ինդեքսներն աճել են

Եվրոպական ֆոնդային բորսաներում հուլիսի 21-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 1.36%-ով և կազմել 15422.50 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 1.85%-ով և կազմել 6464.48 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 1.70%-ով և կազմել 6998.28 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 1.20%-ով և կազմել 1586.12 կետ:

Share