Բաժին. Ֆինանսական

Իդրամը համար մեկ հավելվածն է Google Play-ի և App Store-ի Ֆինանսներ կատեգորիայում

Իդրամը համար մեկ հավելվածն է Google Play-ի և App Store-ի «Ֆինանսներ» կատեգորիայում: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ընկերության ֆեյսբուքյան էջից։

Ավելին, ըստ Similarweb-ի՝ Հայաստանում ամենատարածված հավելվածն է առաջատար սոցցանցերից հետո։ Անդրոիդում Իդրամն առաջ է անցնում նույնիսկ Telegram-ից ու TikTok-ից` https://bit.ly/3irHizI

«Իդրամ»-ն առցանց վճարային համակարգ է, որի միջոցով հնարավոր է առցանց վճարումներ և դրամական փոխանցումներ կատարել՝ ապահովելով բարձրաստիճան անվտանգություն: 2012 թ.-ի մարտի 6-ին ՀՀ ԿԲ-ի խորհրդի կողմից «Իդրամ»-ն առաջինը Հայաստանում ստացավ էլեկտրոնային փող թողարկելու հնարավորություն:

«Իդրամ» ՍՊԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Share