Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով՝ սահմանվելով 7.0%

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ օգոստոսի 3-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 8.5%:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 5.5%:

Հիշեցնենք, որ հունիսի 15-ին վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել էր 0.5%-ով, մայիսի 4՝ ևս 0.5%-ով, փետրվարին 2-ին՝ 0.25%-ով, 2020թ. դեկտեմբերի 15-ին՝ 1%-ով։ Այսպիսով՝ 2020թ. դեկտեմբերի սկզբի համեմատ վերաֆինանսավորման տոկոսադրույքն աճել է 2.75 տոկոսային կետով և 4.25%-ից հասել  7.0%-ի։

Share