Բաժին. Ֆինանսական

Մարտին Գալստյան. այսօրվա գործողությունները նախևառաջ միտված են գնաճային սպասումները խարսխելուն

Օգոստոսի 3-ի նիստում Կենտրոնական բանկի խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%:

Ի դեպ, հունիսին արձանագրվել է 0.8% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 1.4% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն ավելացել է և կազմել 6.5%: 12-ամսյա բնականոն գնաճը ևս շարունակել է արագանալ՝ հունիսի վերջին կազմելով 7.8%։

«Ասօրվա գործողությունները նախևառաջ միտված են գնաճային սպասումները խարսխելուն, և այս գործողությունների ազդեցությունները կտեսնենք 2-3 եռամսյակ անց», – իր խոսքում նշում է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

Share