Բաժին. Ֆինանսական

ՊԵԿ աշխատակազմին է ներկայացվել նորանշանակ նախագահ Ռուստամ Բադասյանը

ՊԵԿ-ը պետք է լինի հարկ վճարողի բարեկամը ԵՎ հարկ թաքցնողի թշնամին

Վարչապետը Պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահ Ռուստամ Բադասյանին:

Ինչպես հաղորդում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,  վարչապետը շնորհակալություն է հայտնել ՊԵԿ նախկին նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին՝ անցած ժամանակահատվածում կատարած գործունեության համար։

«Շնորհակալություն եմ հայտնում Կոմիտեի անձնակազմին, բոլոր գործընկերներին՝ համատեղ աշխատանքի համար»,- նշել է ՊԵԿ նախկին նախագահը:

«Իմ հիմնական դերակատարումներից մեկը համարում եմ այդ լավ ցուցանիշների պահպանումը: Նաև շատ եմ կարևորում, որպեսզի հարկային և մաքսային ոլորտում պետական ծառայությունները լինեն հասանելի մեր տնտեսվարողների համար: Տնտեսվարողները վաղուց արժանի են ավելի լավ պայմաններում սպասարկվելու, մաքսային և հարկային ոլորտում ավելի լավ ծառայություններ ստանալու, ինչպես նախանշված է ՊԵԿ ռազմավարությամբ: Անպայման պետք է շարունակել և ավարտին հասցնել այդ ռազմավարությամբ նախատեսված գործողությունները»,- նշել է ՊԵԿ նորանշանակ նախագահը:

Share